Անցկացվել է միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը - Unicomp

Անցկացվել է միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

17th Annual International Microelectronics Olympiad

Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադային մասնակցել է 307 մասնակից 12 երկրից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան անց է կացվել երկու փուլով. Առաջին փուլը, որն անցկացվել է միաժամանակ 12 մասնակից երկրներում, ներառում էր թեստ՝ ելակետ սահմանելու համար: Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 12 երկրներից 24 մասնակիցներ պայքարեցին գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ լուծումներ պահանջող ճարտարագիտական դժվարին առաջադրանքներ: Այս 24 մասնակիցներից 11-ը Հայաստանից էին, իսկ 13-ը` այլ երկրներից:

«Օլիմպիադայի մասնակիցների միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը տարեցտարի բարձրանում է, ինչը վկայում է այն մասին, որ օլիմպիադան ծառայում է իր հիմնական նպատակին»,- ասում է Օլիմպիադայի ծրագրերի հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվեցին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մատենադարանի դահլիճում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ.

  • Առաջին մրցանակակիր է դարձել արգենտինացի Իգնասիո դե Պեդրոն.
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է սերբ Վասիլիե Նոսովիչը.
  • Երրորդ երկու մրցանակներ շնորհվեցին Ռոդրիգո դո Նասիմենտո Տոլեդոյին Բրազիլիայից և Արմեն Բաբայանին Հայաստանից

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան ամենավառ և տաղանդավոր ուսանողներին:

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է Հայաստանի բրենդային իրադարձություններից մեկը վերջին 17 տարիների ընթացքում: Միայն այն փաստը, որ առաջին փուլում օլիմպիադաներն անցկացվում են տասնյակ երկրներում և հաղթողներն այցելում են Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, մեծացնում է Հայաստանի տեսանելիությունը ողջ աշխարհում՝ որպես Միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ ամուր ավանդույթներ ունեցող երկիր»,- ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի թեմաները ներառում էին՝ թվային ինտեգևալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգևալ սխեմաների նախագծում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ:

Վիվա-ՄՏՍ-ը 17-րդ անգամ անընդմեջ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է։ Հիմնական աջակիցը «Յունիքոմփ»-ն է։ Օլիմպիադայի հովանավորներից են՝ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն։