ՏՏ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ - Unicomp

ՏՏ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

Արագ զարգացող թվային դարաշրջանում ռիթմից հետ չմնալը այլևս ընտրության հարց չէ։ Բիզնեսի համար կարող է դժվարանալ շուկայում մրցունակ մնալը, միաժամանակ ապահովելով բիզնեսի գործառնական և ՏՏ ստորաբաժանումների տեխնիկական սպասարկման աճող ծախսերը։

Ձեր ընկերության համար նոր ՏՏ ենթակառուցվածք կառուցելը կամ գոյություն ունեցողը ինքներդ ղեկավարելը կարող է դժվար և հաճախ ոչ նպատակահարմար լինել: Փորձառու ռազմավարական գործընկեր գտնելով դուք կկրճատեք ավելորդ ծախսերը և կբարելավեք ձեր բիզնես գործընթացները:

Մեր ՏՏ աութսորսինգի ծառայությունները կարող են լինել հիանալի լուծում, որը թույլ կտա ձեզ կենտրոնանալ ձեր բիզնեսի վրա՝ միաժամանակ օգտվելով ոլորտային փորձից: Անկախ նրանից, թե փնտրում եք լուծում ձեր առկա ենթակառուցվածքները սպասարկելու համար, կամ պատրաստ եք ձեր ամբողջ ՏՏ միջավայրը փոխանցել պայմանագրային սպասարկման, մենք տրամադրում ենք որակյալ, ծախսարդյունավետ և կայուն սպասարկման ծառայություններ:

Մեր ամուր գիտելիքները, ոլորտի փորձը և համակարգային մոտեցումը թույլ են տալիս մեզ առաջադրել լուծումներ, որոնք հաջողությամբ համատեղում են ընկերության բիզնես խնդիրները, երկարաժամկետ նպատակները, ինչպես նաև ՏՏ ընդհանուր միտումները:

ՏՏ աութսորսինգի մեր ծառայությունները հնարավորություն են տալիս բիզնեսին պահպանել ՏՏ ռազմավարության նկատմամբ վերահսկողությունը՝ միևնույն ժամանակ օգտվելով գործառնական ցածր ծախսերից և ռիսկերից, ավելի մեծ ճկունությունից և մասշտաբայնությունից՝ առանց ծառայությունների որակի վրա ազդելու:

Ունե՞ք հարցեր

Քայլ կատարե՛ք դեպի ավելի արդյունավետ ենթակառուցվածք:
Կապվե՛ք մեր մասնագետների հետ այօր։