ԻՆՏԵԳՐՈՒՄ – Unicomp

ԻՆՏԵԳՐՈՒՄ

ՏՏ անվտանգության աուդիտի մեր ծառայությունների ցանկը ընդգրկում է ցանցային անվտանգության աուդիտից մինչև տեղեկատվական անվտանգության աուդիտ: Անվտանգության մասնագետների մեր թիմը համադրում է տարիների գիտելիքն ու փորձը բարդ տեխնոլոգիական գործիքների հետ՝ բացահայտելու ձեր տեղեկատվական համակարգերի միջավայրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության հնարավոր ռիսկերը:

Կիրառելով ամբողջական մոտեցում՝ մեր թիմը կարող է ոչ միայն օգնել ձեզ իրականացնել ՏՏ անվտանգության աուդիտ, այլ նաև իրագործել ձեզ համար մշակված անհատական առաջարկությունները։ Հետևելով մեր մասնագիտական խորհուրդներին դուք վստահ կլինեք, որ ձեր ենթակառուցվածքը համապատասխանում է անվտանգության բարձր չափանիշներին:

Մենք առաջարկում ենք ՏՏ ինտեգրման համապարփակ ծառայություններ` սկսած խորհրդատվությունից մինչև բիզնեսի կարիքների բացահայտում, ինչպես նաև լուծումների մշակում, իրականացում և սպասարկում:

Մեր փորձագետների թիմը կօգնի ձեզ ստեղծել անխափան և անվտանգ միջավայր` միավորելով ՏՏ ենթակառուցվածքում առկա ՏՏ համակարգերն ու նոր տեխնոլոգիական լուծումները` ձեր բիզնեսի ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ունե՞ք հարցեր

Քայլ կատարե՛ք դեպի ավելի արդյունավետ ենթակառուցվածք:
Կապվե՛ք մեր մասնագետների հետ այօր։