ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Unicomp

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ընկերություններն այսօր ավելի քան երբևէ ապավինում են տեխնոլոգիաներին: Այնուամենայնիվ, տեխնոլոգիական նորույթները հաճախ կարող են կաշկանդել բիզնեսը, և մենք այստեղ ենք օգնելու: Մենք հնարավորություն կտանք կենտրոնանալ ձեր բիզնեսի գործառնական խնդիրների վրա և ժամանակ չվատնել առօրյա տեխնիկական սպասարակման համար։

Մեր թիմը բաղկացած է ոլորտի լավագույն մասնագետներից՝ որոնք ունեն համապատասխան տեխնիկական սերտիֆիկացում և երկարամյա տարիների փորձ։ Ունենալով սպասարկման մեծ փորձ ինչպես փոքր, միջին այնպես էլ մեծ միջավայրերի` բաղկացած սերվերներից, ստացիոնար համակարգիչներից և դյուրակիր համակարգիչներից, տպիչներից, կոմուտատորների, երթուղիչների և հաղորդակցման սարքավորումների լայն տեսականուց, մենք կարող ենք իրականացնել Ձեր կազմակերպության ամբողջական սպասարկումը` ամենօրյա սպասարկումից մինչև բարդ տեխնոլոգիական խնդիրների լուծումը:

Մենք միշտ ձգտում ենք նորագույն տեխնոլոգիաներին և միտումներին համընթաց շարժվել: Տարբեր տեխնոլոգիական արտադրողների կողմից առաջարկվող լուծումների հետ երկար տարիների աշխատանքային փորձի շնորհիվ, մենք հանդիսանում ենք լիազորված սպասարկման կենտրոն բազմաթիվ խոշոր արտադրողների համար:

Մեր տեխնիկական սպասարկման ծառայությունները թույլ կտան Ձեզ ջանքերն ուղղել ձեր կազմակերպության շարունակական աճին և հաջողությանը՝ տեխնիկական սպասարկումը վստահելով մեզ։

Ունե՞ք հարցեր

Քայլ կատարե՛ք դեպի ավելի արդյունավետ ենթակառուցվածք:
Կապվե՛ք մեր մասնագետների հետ այօր։