ՖԻՆԱՆՍՆԵՐ – Unicomp

ՖԻՆԱՆՍՆԵՐ

Այսօրվա ֆինանսական ծառայությունների խիստ մրցակցային շուկայում կազմակերպությունները պետք է անընդհատ բարելավեն արդյունավետությունն ու հաճախորդների սպասարկումը՝ եկամտաբերությունն ու շուկայում իրենց մասնաբաժինը բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, այնպիսի աճող մարտահրավերների հետ, ինչպիսիք են արագ փոփոխվող տնտեսական պայմանները, կանոնակարգերի և վերահսկողության խստացումը, հաճախորդների սպասելիքների աճը և տեխնոլոգիական առաջընթացը, դժվարանում է տեմպին համընթաց շարժվել: Կազմակերպությունները չեն կարող իրենց թույլ տալ խափանումներ կամ բիզնեսի ընդհատումներ տեխնոլոգիաների պատճառով, բայց միևնույն ժամանակ, չեն կարող նաև իրենց թույլ տալ հետ մնալ տեխնոլոգիական զարգացումներից: Ֆինանսական հաստատությունները պետք է նաև պաշտպանեն հաճախորդների տվյալների գաղտնիությունը:

Այս բոլոր բարդ մարտահրավերները պահանջում են ռազմավարական մոտեցում տեխնոլոգիաներին: Աշխատելով ձեզ հետ մենք կօգնենք մշակել և իրականացնել երկարաժամկետ տեխնոլոգիական ռազմավարություններ, որոնք կապահովեն արդյունավետ հաղորդակցություն, ծառայությունների բարձր հասանելիություն, կարևոր տեղեկատվական ակտիվներին անվտանք հասանելիություն և արդյունավետ պաշտպանություն կիբերհարձակումներից։

Որպես համակարգային ինտեգրատոր և լուծումների մատակարար մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական շարք՝ ապահովելու անվտանգ և կայուն ենթակառուցվածքի առկայությունը և ձեզ անհրաժեշտ գործիքների հասանելիությունը։ Ոլորտի խոշոր արտադրողների հետ մեր համագործակցության շնորհիվ մենք նախագծում և տեղակայում ենք ճկուն լուծումներ, որոնք կարող ենք աճել՝ ձեր բիզնեսի աճին զուգահեռ։

Մենք օգտագործում ենք ոլորտի լավագույն գիտելիքներն ու փորձը՝ ձեր ֆինանսական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը բարելավելու համար, ինչը թույլ կտա ձեզ կենտրոնանալ ձեր բիզնեսի ռազմավարության և գերակայությունների վրա:

Ինչով ենք մենք զբաղվում

disaster recovery

Աղետներից վերականգնում

security

Անվտանգություն

data centers

Տվյալների մշակման կենտրոններ

processing

Պրոցեսինգ