ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ - Unicomp

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Թվային փոխակերպումն ու առողջապահական նորարարությունները վերափոխել են առողջապահական ծառայությունների մատուցման ձևը: Տեխնոլոգիաներն այսօր առողջապահության մասնագետներին, գործընկերներին, հիվանդներին, և այցելուներին ապահովում են անհրաժեշտ գործիքակազմով`ցանկացած պահի և ցանկացած վայրում կապի մեջ լինելու և արդյունավետ աշխատանք ապահովելու համար:

Քանի որ առողջապահական կազմակերպությունները անցում են կատարում դեպի ավելի ՏՏ-միտված գործընթացների, անհրաժեշտ է դառնում ապահովել հավելվածների և հիվանդների տվյալների հասանելիությունն ու անվտանգությունը: Յունիքոմփն այստեղ է օգնելու առողջապահական կազմակերպություններին նորարարություններ մտցնել և վերափոխվել թվային ապագայի համար:

Մեր ճարտարագետների թիմը օգտագործում է իրենց գիտելիքներն ու փորձը՝ որոշելու այն ճիշտ լուծումները, որոնք կընդլայնեն ձեր առողջապահական կազմակերպության հաղորդակցման և համագործակցության հնարավորությունները և կբարձրացնեն ճկունությունը։

Օգտագործելով ոլորտի մեր հսկայական փորձը և լուծումների լայն շրջանակները՝ մենք տրամադրում ենք առողջապահական լուծումներ սկսած խորհրդատվությունից, նախագծումից, տեղակայումից և սպասարկումից, համակարգերի ինտեգրումումից, փորձարկումից, տվյալների կառավարումից մինչև ամբողջական ենթակառուցվածքների սպասարկում: Մեր բոլոր լուծումների հիմքում ընկած է անվտանգության ամենաբարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը՝ ձեր բիզնես, ֆինանսական տվյալների և պացիենտների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար:

Ինչով ենք մենք զբաղվում

security

Անվտանգություն

collaboration

Համատեղ աշխատանք

IoT

Իրերի hամացանց

design

Նախագծում