ՏՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ – Unicomp

ՏՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏ

Քանի որ սպառնալիքների տիրույթը աճում է մեծ տեմպերով, ՏՏ անվտանգությունն այլևս ընտրության հարց չէ: Կիբերհարձակումները անընդհատ աճող սպառնալիք են, օգտվողները պահանջում են ավելի մեծ շարժունակություն, իսկ տվյալների քանակը, որոնք պետք է պաշտպանել, տարեցտարի շարունակում է աճել: Այս իրավիճակում կարող է բարդ լինել ինքնուրույն կողմնորոշվել:

Մեր փորձագետները պատրաստ են օգնել ձեզ հաղթահարել մարտահրավերները, որպեսզի կարողանաք բարելավել անվտանգությունը, նվազեցնել ծախսերը, պարզեցնել բարդությունը և կառավարել ռիսկերը:

ՏՏ անվտանգության աուդիտի մեր համապարփակ ծառայությունները կօգնեն ձեզ հասկանալ, թե որքանով են պաշտպանված ձեր բիզնեսի ՏՏ ակտիվները, ինչպես նաև նախապես հայտնաբերել և լուծել ՏՏ ենթակառուցվածքի հավանական խոցելիություններն ու անհամապատասխանությունները՝ խուսափելով բիզնեսի լուրջ վնասներից:

ՏՏ անվտանգության աուդիտի մեր ծառայությունների ցանկը ընդգրկում է ցանցային անվտանգության աուդիտից մինչև տեղեկատվական անվտանգության աուդիտ: Անվտանգության մասնագետների մեր թիմը համադրում է տարիների գիտելիքն ու փորձը բարդ տեխնոլոգիական գործիքների հետ՝ բացահայտելու ձեր տեղեկատվական համակարգերի միջավայրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության հնարավոր ռիսկերը:

Կիրառելով ամբողջական մոտեցում՝ մեր թիմը կարող է ոչ միայն օգնել ձեզ իրականացնել ՏՏ անվտանգության աուդիտ, այլ նաև իրագործել ձեզ համար մշակված անհատական առաջարկությունները։ Հետևելով մեր մասնագիտական խորհուրդներին դուք վստահ կլինեք, որ ձեր ենթակառուցվածքը համապատասխանում է անվտանգության բարձր չափանիշներին:

Ունե՞ք հարցեր

Քայլ կատարե՛ք դեպի ավելի արդյունավետ ենթակառուցվածք:
Կապվե՛ք մեր մասնագետների հետ այօր։