ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ - Unicomp

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հեռահաղորդակցման ոլորտը լայն տիրույթ է, որն ընդգրկում է տեղեկատվության փոխանցում ռադիո, հեռախոսային, վիդեո և այլ տեխնիկական հաղորդակցման համակարգերի միջոցով: Մշտապես զարգացող տեխնոլոգիաներից և հաճախորդների աճող պահանջներից ելնելով՝ հեռահաղորդակցման ոլորտի ընկերությունները բախվում են մի շարք մարտահրավերների: Ոլորտում մրցունակ մնալու համար ընկերությունները պետք է արդարացնեն հաճախորդների սպասելիքները՝ առանց ծառայությունների որակի վրա ազդելու:

Այս պահանջները բավարարելու համար ձեզ հարկավոր է վստահելի գործընկեր` օժտված տեխնիկական գիտելիքներով և հարուստ փորձով` Ձեզ հետ համագործակցելու և ՏՏ ամբողջական լուծումներ մշակելու համար: Յունիքոփն առաջարկում է հեռահաղորդակցման անհատական լուծումներ: Մեր լուծումները կբավարարեն ցանկացած հեռահաղորդակցման օպերատորի պահանջները՝ ընդգրկելով ողջ ՏՀՏ կարիքները՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև ցանցեր և բիզնես հավելվածներ:

Մեր բազմաբնագավառ փորձը երաշխավորում է, որ մեր հաճախորդների կարիքները կբավարարվեն ամենաարդյունավետ ձևով և ոլորտի լավագույն չափանիշներին համապատասխան: ՏՏ ամբողջական լուծումների և ծառայությունների մեր գիտելիքները և փորձը կապահովեն նորագույն հարթակների և տեխնոլոգիաների սահուն ինտեգրում` ստեղծելով ավելի մեծ բիզնես արժեք և օգնելով ձեզ ձեր մրցակիցներից մեկ քայլ առաջ լինել:

Ինչով ենք մենք զբաղվում

security

Անվտանգություն

audit

Աուդիտ

networking

Ցանցեր

outsourcing

Սպասարկում