March 2020 – Unicomp

Unicomp Recives a New Authorization

Having met all Authorization program requirements and criteria necessary, Unicomp has achieved the designation of Collaboration SaaS Authorized Partner.

This is an extremely important achievement, especially nowadays with the expanding role of collaboration solutions, as businesses have to adapt to the new situation to stay operating amid a global pandemic.

Աշխարհում կորոնավիրուսի (COVID-19) սրընթաց տարածման պատճառով հեռավար աշխատանքի անհրաժեշտության աննախադեպ աճին արձագանքելով, Յունիքոմփ և Cisco Systems ընկերությունները իրավիճակին ուղղված քայլեր են ձեռնարկել, որպեսզի բավարարեն հաճախորդների փոփոխվող կարիքները:

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերը մեր հանրապետությունում և դրանով պայմանավորված նախօրեին կառավարության կողմից հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու որոշումը՝ բազմաթիվ ուսումնական հաստատություններ, պետական և մասնավոր ոլորտների ընկերություններ ստիպված են աշխատանքային և ուսումնական գործընթացները կազմակերպել հեռակա:

Յունիքոմփ ընկերությունը, հանդիսանալով Cisco Systems ընկերության պրեմիեր գործընկեր, Cisco Systems ընկերության հետ համատեղ Ձեր անխափան և արդյունավետ գործունեության համար առաջարկում է հեռավար ուսուցման և աշխատանքի կազմակերպման կատարելագործված գործիքների անվճար ժամանակավոր արտոնագրեր:

Առաջարկը տարածվում է հետևյալ հիմնական համակարգերի վրա՝

Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հեռավար համատեղ աշխատանքի (collaboration) համակարգ՝ Cisco Webex, որի բոլոր բաղադրիչները հասանելի են թե՛ ստացիոնար և թե՛ շարժական սարքերի համար, ինչպես նաև համատեղելի են տարբեր պլատֆորմների հետ: Webex համակարգը ներառում է հետևյալ առանձին գործիքները՝

  • Առցանց ուսուցման համակարգ WebEx Training Center, որն ապահովում է բարձր արդյունավետությամբ հեռավար ուսուցում՝ ինտերնետ հասանելիություն ունեցող ցանկացած օգտատերի,
  • Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված վեբ և վիդեո կոնֆերանսների կազմակերպման համակարգ՝ WebEx Meeting Center,
  • Մասշտաբային առցանց միջոցառումների կազմակերպման համար նախատեսված համակարգ՝ Webex Event Center,
  • Հաճախորդների հեռավար սպասարկման համակարգ՝ WebEx Support Center, որը թույլ է տալիս բարելավել հաճախորդների գոհունակությունը և նվազեցնել սպասարկման ծախսերը:

Ի լրումն նշված համակարգերի առաջարկում ենք նաև հեռավար ուսուցման և աշխատանքի, ինչպես նաև կորպորատիվ ցանցի անվտանգության ապահովման կատարելագործված գործիքներ:

Կորպորատիվ ցանցին ստացիոնար և շարժական սարքերից հեռակա անվտանգ VPN հասանելիություն՝ Cisco AnyConnect Secure Mobility Client (VPN), որը մի շարք եզակի հնարավորությունների շնորհիվ ապահովում է սարքերի ավելի բարձր աստիճանի պաշտպանություն:

Ինտերնետ հասանելիության հսկողություն և պաշտպանություն՝ Cisco Umbrella, որն ապահովում է անվտանգությունը նույնիսկ VPN կապի միջոցով կորպորատիվ ցանցին միանալու հնարավորության բացակայության դեպքում: Լուծումը չի պահանջում ապարատային կամ ծրագրային լրացուցիչ բաղադրիչների տեղադրում և, ըստ էության, հանդիսանում է ընդլայնված անվտանգության հնարավորություններով պաշտպանված DNS սերվեր, որը կարգաբերվում է մի քանի րոպեի ընթացքում:

Այս օրերին, ապահովելով իր աշխատակիցների անվտանգությունը և իրականացնելով անհրաժեշտ բոլոր միջոցառումները, Յունիքոմփը շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ պատրաստ լինելով տրամադրել իր մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը բոլոր գործընկերներին:

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն օգտվել վերը նշված համակարգերից՝ խնդրում ենք հարցումներն ուղարկել covid19@unicomp.am էլ. փոստի հասցեին: Մեր աշխատակիցները օպերատիվ կարձագանքեն Ձեր հարցումներին և անվճար հիմունքներով կաջակցեն հեռավար ուսուցման, աշխատանքի, ինչպես նաև անվտանգության գործընթացների կազմակերպման աշխատանքներին: